Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ես ամբողջ կյանքում մանկունիացի կմնամ»

«Ես ամբողջ կյանքում մանկունիացի  կմնամ»
26.10.2018 | 03:08

Բոլորովին վերջերս հանրահայտ իսպանացի մարզիչ, նախկինում ոչ պակաս հանրահայտ մարզիկ Պեպ Գվարդիոլան արել է մի խիստ ուշագրավ հայտարարություն, որը նաև հստակ պատասխան է այն հարցին, թե «Մանչեստր Սիթիից» հետո նա անգլիական մեկ այլ ակումբ պատրաստվու՞մ է մարզելու, թե՞ ոչ: Լսենք նրան. «Իմ աշխատանքն ու վիճակագրությունը «Մանչեսթր Սիթիում» տպավորիչ են, բայց թվերն իմ տարերքը չեն: Դրանք ոչինչ չեն տալիս ինձ: Տասը տարի հետո ասելու եմ, որ հիշում եմ այս կամ այն եզրափակիչը, մեր լավ խաղը, ոչ թե ինչ-որ թվեր: Տիտղոսները կարևոր են, դրանք ինձ օգնում են շարունակելու ոգևորությամբ աշխատել: Ես ամբողջ կյանքում մանկունիացի կմնամ: Կշարունակեմ երկրպագել «Մանչեսթեր Սիթիին», իսկ Անգլիայի պրեմիեր լիգայի այլ թիմ մարզելն անհնար է, որովհետև այստեղ ես իմ հանդեպ մեծ սեր եմ զգում»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ